|
...Ամեն հայի սրտում կա մի ծով եւ միԱրարատ...
Հայտնի գովազդի հանրահայտ բառերն են, որոնց մերականջն այնքան է վարժվել, որ այլեւս էությանը ուշադրություն չենք դարձնում: ԱյնինչԱրարատն արդեն կորցրել ենք, եւ արդեն քանի տարի է՝ կանգնած ենք “ամեն հայի սրտումեղած այդ մեկ հատիկ ծովը” կորցնելու վտանգի առաջ: Այդ “մեկ հատիկ ծովի”՝ Սեւանա լճիցավերին ու վշտերին է, որ պիտի այսօր անդրադառնանք, բայց որպեսականատես:
Ուրեմնսկսենք սկզբից:
Հունիսի 5-ը՝ Բնապահպանության միջազգային օրը, յուրովի նշեցին ՀՀ մի խումբլրագրողներ: Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի(REC Caucasus) ԶԼՄ-ների եւ հասարակայնության մասնակցության ծրագրի ղեկավարներիջանքերով մի խումբ լրագրողներ ուղեւորվեցին Սեւան՝ տեղում տեսնելու, լսելու, զգալուեւ կողմնորոշվելու, թե ինչ վիճակում է այսօր գտնվում մեր, եթե որ միակ, ապահաստատապես եզակի հարստություններից մեկը՝ Սեւանա լիճը: REC Caucasus-ը կովկասյան 3հանրապետություններում իրականացնում է բնապահպանական տարածաշրջանային ծրագրեր:Կոնկրետ ԶԼՄ-ների եւ հասարակայնության մասնակցության ծրագիրը նպատակ ունիլրատվամիջոց-ների օգնությամբ նպաստել հասա-րակայնության մասնակցությունըբնապահպանական խնդիրներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնապահպանականխնդիրները մասսայական տեղ չունեն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ կովկասյան մյուսհանրապետությունների ԶԼՄ-ներում: Թերթերի առաջին էջերն ու լրատվական հաղորդումներիառաջին ռեպորտաժները մեծամասամբ հեղեղված են քաղաքականությամբ: Հետեւողականորենբնապահպանական խնդիրներով զբաղվող լրագրողների ազգային խումբ ստեղծելով՝ RECCaucasus–ի ԶԼՄ-ների եւ հասարակայնության մասնակցության ծրագրի հայաստանյանղեկավարները որոշեցին կազմակերպել մեդիա-տուրեր՝ Հայաստանում բնապահպանականխնդիրներ ունեցող եւ Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող վայրեր: Ընտրվածառաջին վայրը Սեւանն էր: Իսկ նպատակը ակնհայտ էր. հասարակայնությանը հնարավորինսմանրամասն իրազեկել Սեւանի պրոբլեմների մասին, ուշադրության կենտրոնում պահելդրանք, աշխատել գտնել հնարավոր լուծումներ:
Իսկ Սեւանը, թեեւ նախորդ տարիների համեմատ, մեղմ ասած,”առաջընթաց է ապրում”, ինչպես մերտ նտեսություննու սոցիալական վիճակնընդհանրապես, սակայն ոչ վերջիններիս նման աստղաբաշխական թվերով, թեեւ այս դեպքում”աստղաբաշխական զարգացումն” իսկապես ո ր տեղին կլիներ: Ու չնայած այդ առաջընթացին, այնուամենայնիվ Սեւաննունի իր ուրույն պրոբլեմներն ու խնդիրները. ջրի մակարդակի բարձրացումը, որինկհետեւի նաեւ ջրի որակի լավացումը, ձկան պաշարների նվազման խնդիրն՝ ընդանրապես, եւմի քանի ձկնատեսակների վերացման վտանգը՝ մասնավորապես, Արտանիշի արգելանոցիներկայիս վիճակը, Սեւանի բուսաբանական այգու այսօրն ու վաղը, “Սեւան” ազգային պարկիառջեւ ծառացած խնդիրնեը եւ այլն:
Հիմա՝ հերթով:
Ծովի մակերեւույթից մոտ 1900մ. բարձրության վրա գտնվող Կովկասի ամենախոշորլճի մի հատվածը 1930-ական թթ. սկզբին որոշվեց ցամաքեցնել: 1930-60թթ. Հրազդան գետիվրա կառուցվեց Սեւան-Հրազդան կասկադն իր 6 հիդրոէլեկտրոկայաններով: Եվ հենցայստեղից էլ սկիզբ առավ Սեւանիպրոբլեմը: Ստնտու մոր նման Սեւանն իր արյունն ուավյունը ներդրեց հայրենի հողը շենացնելու, հայրենիքն ու իր ժողովրդին լուսավորելու,գործարաններնաշխատեցնելու համար: Ջուր ու լույս տալով՝ կամաց-կամաց Սեւանը կծկվեց,փոքրացավ դարձավ մի բուռ՝ իր չորս կողմը շուրջպար բռնած հսկա լեռների գրկում՝մնալով նույնքան գեղեցիկ, գունագեղ ու ծիծղուն, ինչպես միշտ: Բայց, ցավոք,գեղեցկությունն ու ծիծաղկոտությունն այս դեպքում փրկիչ չդարձան: Ջրի մակարդակի19,6մ. իջեցման արդյունքում փոխվեց ջրի ջերմաստիճանը, որը բացասաբար անդրադարձավկենդանական աշխարհի վրա, անգամ իշխանի որոշ տեսակների ի սպառ վերացման պատճառդարձավ: Ջրի մակարդակի իջեցումը բացասաբար անդրադարձավ նաեւ լճի հիդրոռեժիմի վրա:Իսկ Փոքր Սեւանում հպարտորեն հանգրվանած Սեւանա հրաշքը՝ կղզին, որտեղ դեռեւս 9-րդդարում վեր է խոյացել հայկական ճարտարապետական անմահ կոթողներից մեկը՝ Սեւանիվանքը, աստիճանաբար վերածվեց թերակղզու: Փաստենք նաեւ, որ մինչեւ լճի մակարդակիարհեստական իջեցումը նրա երկարությունը 75կմ էր, միջին լայնությունը՝ 19կմ.,առավելագույնը՝ 56 կմ, միջին խորությունը՝ 41մ., իսկ ամենախորը մասը գտնվում էրՓոքր Սեւանում եւ կազմում էր 99մ: Եվ ինչպես 2003թ. Ազգային զեկույցն է հուշում,Սեւանա լճի ինտենսիվ բացթողումների ժամանակ /1949-1962թթ./ լճի ծավալը փոքրացել էր41 %-ով: Սա թվերի լեզվով: Եվ սա պատմության մի մասն էմիայն:
Նշենքնաեւ, որ այս տարի Սեւան այցելած ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ լճի ջրիմակարդակը բարձրացել է: Դա փաստ է, ակնհայտ եւ ուրախալի փաստ, որ տեսանելի է անգամանզեն աչքով: Պաշտոնական տվյալներով լճի ջուրը անցյալ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ բարձրացել է մոտ 43 սմ-ով: Անաչառ լինելու համար, ասենք նաեւ, որ Սեւանի”փրկության” ծրագիրը նոր չէ: Դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին կառուցվեց 49կմ. երկարությամբ”Արփա-Սեւան” թունելը, որը ճեղքելով լեռների խորությունները Սեւան հասցրեց լճիհամար այդքան կենարար ու անհրաժեշտ ջուրը, Սեւանի փրկության առաջին հույսը: Այդնպատակին է ծառայում նաեւ վերջերս շահագործման հանձնված Որոտան-Արփա թունելը:Ներկայումս դադարեցվել է լճից էներգետիկ նպատակներով ջրի բացթողումը: Իսկ ամբողջՍեւանի էկոհամակարգի վերականգնումը, կրկին պաշտոնական տվյալներով, պահանջում է 30տարվա ընթացքում ջրի մակարդակի մոտ 6մ. բարձրացում: Սակայն արդյո՞ք մենք իրավունքունենք Սեւան բաց թողնել ցանկացած բաղադրությանջուր:
Մեդիա-տուրիմասնակից էքսպերտներից մեկը՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն, “Սեւան”ազգային պարկի առաջին տնօրեն Աշոտ Չարչօղլյանի հավաստմամբ ներկա պահին շատ բարդ էկանխատեսումներ անելը: Բայց մի բան ակնհայտ է. “Որքան շատ ջուր լցվի Սեւան, այնքանավելի լավ Սեւանի համար”: Էքսպերտներից մյուսի՝ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւձկնաբանության իստիտուտի փոխտնօրեն Բարդուխ Գաբրիելյանի կարծիքով կարեւորն այսօրջրի մակարդակի բարձրացումն է, “որը կնպաստի ջրի որակի լավացմանը”: Նա նաեւ ասաց, որ”որակի լավացման առումով կոնկրետ նիշ մատնանշելը ճիշտ չէ: Պիտի այն հասցվի 65 թ.մակարդակին: 65թ. հետո գնալով ջրի որակը վատացել է: Եվ հիմա ասել, թե 2, 3 կամ 6մետրը փրկություն կլինի, մեղմ ասած, սխալ է: Դրանից Սեւանի ջրի որակը չի փոխվի: Իսկգերխնդիրն այսօր լճի ջրի որակի լավացումն է”: Փաստենք նաեւ, որ բնությունն էլանմասն չի մնում Սեւանի “փրկության” գործում: Այս տարի տեղացած հորդառատ անձրեւներիշնորհիվ է նաեւ, որ մենք ունենք ջրի մակարդակիայսքան ակնհայտ բարձրացում: Թեեւ, ինչպես նշեց Բ.Գաբրիելյանը “Պետք չէ հուսալ, որ ամեն տարի կարող է այսքան ջրառատ լինել: Եթեայսպես շարունակվի, ապա մոտ 20 տարի պետք կլինի, որ ջրի մակարդակը բավականբարձրանա”: Ամեն գնով ջրի մակարդակի բարձրացման կողմնակիցն է նաեւ ՀՀբնապահպանության նախարարը: Հունիսի 6-ին՝ մեդիա-տուրի երկրորդ օրը, Սեւան ժամանածՎարդան Այվազյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան համակարգող Լիզ Գրանդեն Ծրագրի կազմակերպիչԻ. Զարաֆյանի ջանքերով կարճ հարցազրույց տվեցին լրագրողներին: Նախարարըմասնավորապես նշեց, որ լճի մակարդակի բարձրացմանը չեն խոչընդոտելու ո'չ Սեւանիափամերձ տարածքներում կառուցված հանգստյան գոտիները, անկախ այն բանից, թե ում ենդրանք պատկանում, ո'չ անօրինական շինությունները, կրկին՝ անկախ տերերի անուններիհնչեղությունից, ո'չ էլ անգամ ափերի մերձավորությամբ աճած ծառերը: Գերխնդիրը պիտիլինի մեկը: Այս դեպքում, Վ. Այվազյանի խոսքով, կարեւորը Սեւանն է ու Սեւանի շահերը:
Խոսքը՝խոսք, բայց, հայտնի բան է, խոսքից մինչեւ գործ հսկայական ճանապարհ կա: Հուսանք, որգոնե այս դեպքում ազգայինը իսկապես վեր կդասվի մասնավորի շահերից, իսկ սերունդներինմենք թողնելու ենք մեզ արժանի լիճ, արժանի՝ բոլորառումներով:
Նարինե Վարդանյան © ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
|